16:42 , 7 նոյեմբեր, 2014
Լոնդոնը առաջին տեղում է աշխարհում էլիտար բնակելի անշարժ գույքի գնի միջին գնով՝ քառակուսի ֆուտը 3167 դոլար: Այս մասին ասվում է CBRE ընկերության հետազոտությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն: Մեկ քառակուսի մետրը 10.76 քառակուսի ֆուտ է: Այսպիսով Լոնդոնում մեկ քառակուսի մետր էլիտար անշարժ գույքի արժեքը կազմում է 34 հազար դոլար: Հետազոտության մեջ նշվում է, որ պահանջարկը, որը սկզբում ակտիվ էր օտարերկրացի գնորդների շրջանում, սկսել է ակտվություն դրսևորել ներքին սպառողների միջավայրում: Ներքին սպառողներն այժմ կազմում են Լոնդոնի էլիտար բնակելի անշարժ գույքի շուկայի 52 տոկոսը: Լոնդոնին հաջորդում են Հոնկոնգն ու Նյու Յորքը՝ մեկ քառակուսի ֆուտը 3,087 և 2.85 հազար դոլար արժեքով:
1in.am-ը գրում է.
Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Սիդնեյն ու Փարիզը: