16:24 , 7 նոյեմբեր, 2014Իր հերթական տարեդարձից հետո հոգեբան Դոն Գլոսկինը մտքերի մեջ ընկավ ու ինքն իրեն հարցրեց, թե ինչ է կյանքն իրեն սովորեցրել։
«Այսօր ես 37 տարեկան դարձա։ Պետք է ասել, որ այս բոլոր տարիները հետաքրքիր էին։ Հետադարձ հայացք գցելով կյանքիս տարբեր փուլերին՝ ես հասկանում եմ, թե ինչպես են իմ բոլոր հաջողություններն ու ձախորդությունները, հաղթանակներն ու հոգեկան ցավը դարձրել ինձ այնպիսին, ինչպիսին կամ այսօր։
Ես ճանապարհ եմ անցել, որի ընթացքում բարեհամբույր ու ամաչկոտ աղջնակից վերածվել եմ լկստված դեռահասի և 20-ամյա անհոգ ու երազկոտ երիտասարդի։ Այսօր ես 30-ն անց եմ։ Ես դարձել եմ մայր, գործարար կին ու հասկացել, թե այս կյանքում ինչն է ինձ համար ամենից կարևոր։
Ամեն օր շարունակելով ճանաչել ինքս ինձ և նպաստել ուրիշների ինքնաճանաչողությանը՝ ես որոշեցի կազմել այն դասերի ցուցակը, որոնք սերտել եմ կյանքիս 37 տարիների ընթացքում։ Այսօր ես սկսում եմ հերթական պտույտն արևի շուրջ և կիսվում Ձեզ հետ այն դասերով, որոնք արդեն ստացել եմ։ Հուսով եմ, որ դրանք օգտակար կլինեն ինչ-որ մեկին»։

Ներքին երջանկություն
Մենք չափազանց շատ ժամանակ ենք ծախսում շրջապատի հավանության ու մխիթարանքի փնտրտուքների վրա։ Միշտ պարզվում է, որ մենք ճիշտ տեղում չենք փնտրում այն, ինչ ցանկանում ենք ստանալ։ Հայացք ձգեք Ձեր ներաշխարհին։
Շնորհակալ եղեք ամեն ինչի համար
Լավի, վատի, անգամ սարսափելիի համար։ Կյանքն ինքնին անգին պարգև է, իսկ վայելքն ու ցավը մեր ճանապարհի մի մասն են կազմում։
Փոխեք Ձեր վերաբերմունքը և Ձեր կյանքը կփոխվի
Երբ վախ, չարություն և վիրավորանք եք զգում, պարզապես այլ դիտանկյունից նայեք իրավիճակին։
Հնարավոր չէ առանց ինքդ քեզ դավաճանելու բոլորին երջանկացնել
Ավելի լավ է ռիսկի գնալ ու չըմբռնված մնալ, քան սիրված լինել, սակայն այլ մարդ ձևանալ։
Շրջակա աշխարհը հայելի է
Այն, ինչ մենք սիիրում ենք ուրիշների մեջ, նրա արտացոլանքն է, ինչ մենք սիրում ենք ինքներս մեր մեջ։ Ուրիշների այն գծերը, որոնք մեզ վշտացնում են, ցույց են տալիս, թե մենք մեր որ գծերի վրա պիտի ուշադրություն դարձնենք։
Յուրաքանչյուր մարդ ինչ-որ նպատակով է հայտնվում մեր կյանքում
Մենք ինքներս ենք որոշում՝ սերտել այն դասերը, որոնք նա մեզ տալիս է, թե ոչ։ Որքան ավելի բացասական դեր է խաղում նա մեր կյանքում, այնքան ավելի լուրջ դաս մենք կարող ենք քաղել։
Հավատացե՛ք
Պարզապես իմացե՛ք, որ ամենադժվարին ժամանակներում Տիեզերքն ուժ կտա Ձեզ, ու ամեն ինչ կարգին կլինի։
Ամեն ինչ սրտին շատ մոտ մի՛ ընդունեք
Այլ մարդկանց արարքները նրանց անձնական կյանքում կատարվող իրադարձությունների արտացոլումն են։ Որպես կանոն, դա ոչ մի կապ չունի Ձեզ հետ։
Բնությունը բուժում է
Մաքուր օդին զբոսանքը և գեղեցիկ բնապատկերները կարող են զարմանալիորեն ազատել Ձեզ անպետք մտքերից, վերադարձնել կյանքին և բարձրացնել տրամադրությունը։
Վիրավորված մարդիկ վիրավորում են մարդկանց
Բայցևայնպես սիրեք նրանց։ Ոչ ոք չի խանգարում Ձեզ հեռվից հեռու սիրել նրանց։
Բուժվելու համար պետք է դա զգալ
Ձեր վախերն ու թուլություններն ուղիղ Ձեր առջև դրեք և դրանց վրա լույսի պայծառ շող ուղղեք, որովհետև դրանցից ազատվելու միակ միջոցը դրանց միջով անցնելն է։ Ուղիղ ճշմարտության աչքերին նայելը ցավոտ է, սակայն արժե գնալ այդ քայլին։
Պերֆեկցիոնզմը պատրանք է
Այն ամենացավոտ պատրանքներից է։ Թուլացե՛ք, ձգտե՛ք կատարելության, սակայն թո՛ւյլ տվեք ինքներդ Ձեզ սխալներ գործել և երջանիկ լինել անկախ արդյունքից։
Հանե՛ք աչքակալները
Մի՛ կենտրոնացեք բացառապես Ձեր սեփական նպատակների ու ցանկությունների վրա։ Այդ դեպքում Դուք կարող եք կորցնել այս աշխարհի գեղեցկությունը և Ձեզ շրջապատող մարդկանց։ Աշխարհը զարմանահրաշ է, եթե ընթանում եք աշխարհով լայն բացված աչքերով։
Տոնե՛ք Ձեր հաղթանակները
Ամեն օր վայելեք թեկուզ ամենաչնչին հաջողությունը։
Կարողացե՛ք ներել
Առաջին հերթին դա պետք է Ձեզ, այլ ոչ նրանց, ովքեր նեղացրել են քեզ։ Ներելով Դուք հանգիստ ու ազատություն եք ձեռք բերում։ Ների՛ր հեշտությամբ ու արագորեն։
Մենք բոլորս անհավանական ինտուիցիա ունենք
Եթե կանգ առնեք, անշարժ մնաք ու լսեք Ձեր ներքին ձայնը, ապա Դուք կկարողանաք լսել Ձեր ներքին իմաստության ձայնը։ Ակա՛նջ դրեք Ձեր սրտի կամացուկ շշուկին։ Այն լավ գիտի ճանապարհը։
Թող Ձեր սիրտը երգի
Բնական պահեք Ձեզ։ Աշխարհում Ձեզ պես ոչ ոք չկա։ Անկե՛ղծ եղեք, ապրե՛ք ու մի կուշտ շո՛ւնչ քաշեք՝ շարժվելով դեպի Ձեր նպատակները։
Մենք բոլորս արարիչներ ենք
Համառության, կենտրոնացման ու հաստատակամության դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Հիշե՛ք այդ մասին։
Ես լույս եմ արձակում
Դուք լույս եք արձակում։ Մենք բոլորս լույս ենք արձակում։ Ոմանք ստվեր են գցում իրենց սեփական պայծառության վրա։ Լույսի շո՛ղ եղեք մյուսների համար ու ուղղորդե՛ք նրանց։
Չափից ավելի լուրջ մի՛ ընդունեք կյանքը
Միևնույնն է, այս աշխարհից ոչ ոք ողջ չի հեռանալու։ Ժպտացեք։ Թույլ տվեք ինքներդ Ձեզ հիմար լինել։ Օգտագործեք պահը և զվարճացեք։
Տարիքն ընդամենը թիվ է, սակայն որքան ավելի մեծ է այն, այնքան ավելի իմաստուն ու փորձառու ենք մենք դառնում։ Դու այլևս երբեք չես լինի ավելի երիտասարդ, քան հիմա։ Ուստի օգտվիր դրանից, որսա պահը։