«Ես կքցվեմ էս շենքից, հորս արև»,- հայտարարեց Հ. Բագրատյանը, իսկ Վարդան Այվազյանը հիշեց «վռիկի» պատմությունը


16:06 , 7 նոյեմբեր, 2014

bagratyan ayvazyanGalatv.am-ը գրում է․

Այսօր ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու» նախագծի քննարկման ժամանակ թեժ բանավեճ տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի միջեւ: Նախ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ նախագիծը «գեղցիություն» է, արտոնություն չէ:

«Ես կքցվեմ էս շենքից, հորս արև»,- հայտարարեց Բագրատյանը՝ կոչ անելով կոնկրետ առարկայական արտոնություններ տալ սահմանամերձ համայնքների բնակիչներին:

«Էսի լավ էլ արտոնություն ա, ասեմ ձեզի, ի՞նչն ա շփոթություն»,- հակադարձեց Վարդան Այվազյանը:

Հարկային արտոնությունների տրամադրման մեխանիզմը դուր չեկավ նաև ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին:
Նա հարցադրում արեց՝ եթե Ռուսաստանից որևէ հայրենասեր գործարար ուզում է գալ ու Հայաստանի սահմանամերձ որևէ համայնքում գործարան հիմնել, ի՞նչ հարկերից է ազատվում և քանի՞ տարով: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ի պատասխան նշեց, որ այդ հայրենասեր գործարարին կառավարությունը հստակ ասում է՝ ազատված ես շահութահարկից և ավելացված արժեքի հարկից, որն ընդհանուր հարկերի 40 տոկոսն է կազմում: «Բայց քանի՞ տարով»,- հարցրեց Ալեքսան Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ