«Ապարան գրուպ»-ի «Թթվասեր»-ի արտադրության կասեցումը վերացվել է


15:26 , 7 նոյեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

«Ապարան գրուպ»-ի «Թթվասեր»-ի արտադրության կասեցումը վերացվել է

«Ապարան գրուպ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ ծառայության պետի նոյեմբերի 7-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:

ՍԱՊԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տրված հանձնարարականը կատարվել է, խախտումները վերացվել են, վտանգավոր սննդամթերքը օգտահանվել է և օգտագործվել որպես անասնակեր, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ