15:18 , 7 նոյեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Այսօր Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցավ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ հարցի քննարկումը, որը պատգամավորների միջև բուռն բանավեճի պատճառ դարձավ: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ կոնկրետ առարկայական արտոնություններ տան սահմանամերձ համայնքների բնակիչներին: «Ուզո՞ւմ եք սարքվի սահմանամերձ գոտին, պետք է կոնկրետ արտոնություն տաք: Տվե՛ք արտոնություն շահութահարկի գծով, ցանկացած շինարարություն ազատե՛ք հարկումից սահմանամերձ գոտում»,- առաջարկեց Հրանտ Բագրատյանը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համաձայնեց այդ առաջարկի հետ: Սահմանամերձ շրջաններին հարկային արտոնություններ տրամադրելու հետ կապված արձագանքեց նաև ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ