14:32 , 7 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի անունով էջ է բացվել Facebook սոցցանցում, որտեղ հրապարակվել են Հասմիկի կյանքի վերջին օրերի լուսանկարներից։ Այդ լուսանկարներից մեկում Հասմիկն իր ամուսնու՝ Ներսեսի հետ է։ Դա նրանց առաջին հանդիպումն է։ «Այն օրը, երբ մենք ծանոթացանք»,-մակագրված է լուսանկարը։