Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Արոնյանը 5-րդն է 3-րդ տուրից հետո


14:24 , 7 նոյեմբեր, 2014

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Արոնյանը 5-րդն է 3-րդ տուրից հետոSlaq.am-ը գրում է․

Մոսկվայում շարունակվում է Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը:

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը 5-րդն է 3-րդ տուրից հետո: Արոնյանի ակտիվում կա 3 ոչ-ոքի: 1.5-ական միավոր ունեն նաև Դինգ Լիրենն ու Պետր Լեկոն, որոնք լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում են Արոնյանին: Միանձնյա առաջատարն Ալեքսանդր Գրիշչուկն է:

Մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը՝

1.Ալեքսանդր Գրիշչուկ – 3 միավոր
2. Վլադիմիր Կրամնիկ – 2
3. Պետր Լեկո – 1.5
4. Դինգ Լիրեն – 1.5
5. Լևոն Արոնյան – 1.5
6. Ալեքսանդր Մորոզևիչ – 1
7. Բորիս Գելֆանդ – 1
8. Էրնեստո Ինարկիև – 0.5