14:03 , 7 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Հունահռոմեական ըմբշամարտի նորընծա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ուժերն է փորձելու ըմբշամարտի Գերմանիայի ակումբային թիմերի Բունդեսլիգայի առաջնությունում։
Նա նոյեմբերի 6-ին մեկնեց Գերմանիա և նորամուտը կնշի ASV Mainz 1888 ակումբի թիմում, որի կազմում անցած մրցաշրջանում ելույթ էր ունենում մեր ըմբիշներից Միհրան Ջաբուրյանը: Ի դեպ, անցած մրցաշրջանի ըմբշամարտի Գերմանիայի բունդեսլիգայի չեմպիոնը ՝ ASV Nedingen է, որի կազմում ելույթ էր ունենում մեր անվանի ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը:
2009թ. Գերմանիայի բուդեսլիգայում ելույթ է ունենում նաև այս տարվա աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն, մեր ևս մեկ հեղինակավոր ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Արսենը հանդես է գալիս KSV–Aalen-05 ակումբի կազմում:
Տարբեր ժամանակերում այստեղ ելույթ են ունեցել նաև Ալեքսան Միքայելյանը, Արամ Ջուլֆալակյանը: Կնքած պայմանագրի համաձայն՝ մինչեւ տարեվերջ Արթուրը պիտի 4-5 գոտեմարտ անցկացնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ