Եվրոպական երկրների մոտ Թուրքիայի իմիջն անկում է ապրել


13:02 , 7 նոյեմբեր, 2014

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլկան Բոզկիրը խոսել է իրենց անհաջողությունների մասին եվրոպական երկրներում, սակայն խոստացել է, որ կառավարությունը կշարունակի ձգտել խթանելու Թուրքիայի իմիջը բարձրացմանը և գումարներ կտրամադրի բարձր մակարդակի այցելությունների համար Բրյուսել և այլ եվրոպական երկրներ:
«Հասկանալի է, որ մենք անտեսված ենք եվրոպական երկրների համար: Որոշ ոչ հաճելի պատկերացումներ են ստեղծվել Թուրքիայի մասին, որոնք անխուսափելի էին: Մենք պետք է փոխենք այս պատկերացումները, մանրակրկիտ պետք է բացատրենք փաստերը, որոնց պատճառով Թուրքիայի իմիջը անկում է ապրել»,-հայտարարել է Բոզկիրը հոկտեմբերի 6-ին՝ մինչ պաշտոնական այցը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո:
Ըստ Բոզկիրի՝ ոչ հաճախակի այցերը եվրոպական երկրներ բավարար չեն տալու ճշգրիտ պատկերացում Թուրքիայի մասին եվրոպական հասարակակությանը: Պետք է հաճախակի կազմակերպել նախարարների, պատգամավորների, քաղաքացիական կազմակերպությունների և գիտնականների այցերը, և այդ այցերի ծախսերը պետք է վճարվեն հավուր պատշաճի պետության կողմից:
Հարկ եմ համարում ուշադրություն դարձնել Բոզկիրի այն խոսքերին, որտեղ նա ասում է՝ «պետք է բացատրենք այն փաստերը, որոնց պատճառով Թուրքիայի իմիջն անկում է ապրել»: Փաստորեն, ոչ թե քայլեր ձեռնարկեն այդ բացթողումները վերացնելու համար, այլ պարտադրեն Եվրոպային ընդունելու, որ իրենք ճիշտ են վարվել: