Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով հարուցվեց քրգործ


12:45 , 7 նոյեմբեր, 2014

Հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հայտնի չէ՝ մեղադրյալներ կան այս գործով, թե ոչ:

Նշենք, որ Գորիսի անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է ավտոմեքենայով հարվածել իր որդու՝ Վահագն Հայրապետյանի ավտոմեքենային: