«Հրացանով մարդը» չպետք է դառնա քաղաքականություն թելադրող


12:32 , 7 նոյեմբեր, 2014

Դատելով Եռյակի կողքերը հավաքված ազատամարտիկների հարցազրույցներից՝ նրանց չի բավարարում շարժման տեմպը: Մի քանի անգամ ասել եմ՝ «հրացանով մարդը» չպետք է լինի, դառնա քաղաքականություն թելադրող: Դրա հետևանքները հայտնի են ու ոչ միայն մեր երկրում: Եթե ազատամարտիկը քաղաքական հայացքներ ունի, թող անդամագրվի որևէ կուսակցության ու նրա միջոցով ռեալիզացնի իր քաղաքական հայացքները: Ոչ ոք չի խանգարում, բայց այդ ժամանակ «հրացանը» չի լինի քաղաքական գործոն, կդառնա այդ մարդու փառավոր անցյալի խորհրդանիշը...