Իշխող դասակարգը ցայտնոտնի մեջ է, և դրա համար արագ տեղաշարժեր են արվում. Լ. Շիրինյանը կառուցվածքային փոփոխությունների մասին


12:24 , 7 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ինձ թվում է իշխող դասակարգը ցայտնոտնի մեջ է և դրա համար արագ տեղաշարժեր են արվում:Այսօր կայացած մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով կառավարության նախատեսած կառուցվածքային փոփոխություններին: Նա նշեց, որ որքան էլ ասում են, թե իշխանափոխություն չի լինելու, սակայն այս փոփոխությունները հենց դրա արտացոլումն են:

Ըստ նրա՝ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը պետական բյուջեի վատնում է, քանի որ ԱԳՆ-ում կարող էին մեկին նշանակել, ով կզբաղվեր ինտեգրացիոն հարցերով: «Հավանաբար ինչ-որ մեկին ցանկանում են առաջ տանել և նախարար դարձնել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արտակարք իրաիճակների նախարարությունը Տարածքային կառավարման նախարարությանը միացնելուն, քաղաքագետն ասաց, որ այդ երկու նախարարություններն իրար հետ կապ չունեցող նախարարություններ են:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ևս կասկածանքով է մոտենում Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս ամբողջ նախաձեռնությանը: Նա նշեց, որ թեև ամենուրեք հասարակական դիվանագիտության առաջընթաց է նկատվում, ինչը դրական է, սակայն Հայաստանի պայմաններում, նոր կառույց ստեղծելն այնքան էլ տեղին չէ՝ հաշվի առնելով մեր երկրի ռեսուրսները, հնարավորությունները: Ըստ նրա՝ այս փոփոխությունները կառաջացնի նաև միջգերատեսչական կրքերի բորբոքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ