11:33 , 7 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Նոյեմբերի 6-ին ավարտվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Միջոցառմանն իր մասնակցությունն է ունեցել նաև ԼՂՀ պատվիրակությունը, որն իրականացրել է լայնածավալ քարոզչություն՝ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական տուրիստական շուկայում: Այս մասին տեղեկացնում ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը։
Բացի տեղեկատվական նյութեր տարածելուց, պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես, ինչպես նաև՝ ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ բազմապատկելով Արցախի տաղավարի այցելուների թիվը:
Այս անգամ ևս ադրբեջանական կողմը զերծ չի մնացել իր համար ավանդական դարձած սադրանքներից: Ցուցահանդեսի աշխատանքների երկրորդ և վերջին օրերին մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ դրոշներով շրջապատել էին Արցախի տաղավարը և փորձել խափանել պատվիրակության աշխատանքները՝ փակելով մուտքը դեպի ԼՂՀ տաղավար: Հատկանշական է, որ «ցուցարարների» մեջ կային նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ: ԼՂՀ և ՀՀ պատվիրակությունների ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել կասեցնել սադրանքը. կարճ ժամանակ հետո անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի կարգազանց երիտասարդներին:
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ