Ինչպես է ապրում խաղատների սիրահար Առաքել Մովսիսյանը` Շմայսը. armlur.am


11:42 , 7 նոյեմբեր, 2014

Ինչպես է ապրում խաղատների սիրահար Առաքել Մովսիսյանը` ՇմայսըArmlur.am-ը գրում է․

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և ունեցվածքի հայտարարագրում բավական համեստ տվյալներ է ներկայացրել: 2011թ. հայտարարագրում պատգամավորը, բացի աշխատանքի վարձատրության մասին տվյալներից, ոչինչ չի նշել: Իսկ նրա տարեկան աշխատավարձն էլ կազմել է 3 մլն 121 հազար դրամ: 2012թ. տարեկան հայտարարագրում ևս  վարձատրության մասին տվյալներ կան: Այս անգամ տարեկան աշխատավարձի չափը նշված է 3 մլն 124 հազար դրամ: Նա այդ տարվա ընթացքում ձեռք է բերել  70 հազար դոլար արժողությամբ LEXUS LX 5.7 GAS մակնիշի ավտոմեքենա: Պատգամավորն ունի նաև անհատական բնակելի տուն, հողին ամրացված այլ շինություն և հողամաս: 2013թ. տարեկան հայտարարագրում նա, բացի աշխատավարձից, այլ տվյալներ չի ներկայացրել: Այն կազմել է 2 մլն 959 հազար դրամ: Ա. Մովսիսյանի կինը` Նելլի Մովսիսյանը հայտարարագրել է միայն աշխատավարձ: Այն կազմել է 880 հազար դրամ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ