12:03 , 7 նոյեմբեր, 2014Բրիտանական Jone Lewis ընկերությունն ամեն տարի Սուրբ Ծնունդին ընդառաջ գովազդային գեղեցիկ հոլովակներ է պատրաստում, որոնց մեջ օգտագործված երգերը, որպես կանոն, հայտնվում են բրիտանական երաժշտական հիթշքերթների բարձր հորիզոնականներում։ Այս տարվա գովազդը, որը պատմում է փոքր տղայի՝ Մոնթի անունով պինգվի մասին, ձեզ իսկապես կստիպի մի լավ հուզվել։
Տեսահոլովակի հաղորդագրությունն է. «Տուր մեկին այն Սուրբ Ծնունդը, որի մասին նա երազում է»։
Հոլովակում հնչում է Ջոն Լենոնի «Real Love» (թգ.՝ իրական սեր) երգը Թոմ Օդելի կատարմամբ։