Լևոն Հայրապետյանն իրեն «նորմալ է զգում», շաբաթական երեք անգամ հիվանդանոց է գնում


10:42 , 7 նոյեմբեր, 2014

179871in.am-ը գրում է․

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը նորմալ է, նա շաբաթական երեք անգամ հիվանդանոց է գնում, այնտեղ բուժզննում անցնում, անհրաժեշտ դեղամիջոցներ ստանում և վերադառնում տուն: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանի ընկերը՝ Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը:

«Նրա փաստաբաններն աշխատում են այն ուղությամբ, որ մինչև դեկտեմբերի 15-ի դատական նիստի օրը հորինված պատմությանը վերջ դրվի»,- ասաց Փոլադյանը:

Մեր զրուցակիցն ավելացրեց նաև, որ դեռևս տեղեկություն չունեն՝ պարտադիր՞ր է Հայրապետյանի ներկայությունը դեկտեմբերի 15-ին կայանալիք դատական նիստին․«Կարող է այնպես ստացվել, որ միայն փաստաբանները ներկայանան և պարտադիր չլինի Հայրապետյանի գալը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք էր ներկայացրել հայ գործարար Լևոն Հայրապետյանին ՌԴ ՔՕ-ի 160 (յուրացում) և 174 (ապօրինի ձեռք բերված դրամական միջոցների յուրացում) հոդվածներով:

Այնուհետև դատարանը հաշի առավ այն հանգամանքը, որ Հայրապետյանը տառապում է դիաբետով, քաղցկեղով, երկու անգամ էլ սրտի կաթված է տարել, և նրա խափանման միջոցը փոխել է տնային կալանքով: