«Համաժողովրդական շարժումը» թթու թան չի, ամեն մարդու բան չի...


10:44 , 7 նոյեմբեր, 2014

Իրական ժողովրդական շարժում հայ ազգն իր պատմության ընթացքում տեսել է մի քանի անգամ: Օրինակ, ինձ մոտ ժողովրդական շարժումն ասոցացվում է, անկախ Հայաստան կերտելու գործընթացների տարիներին տեղի ունեցած շարժումների հետ: 
Այսօր որոշ պատգամավորներ «ժողովրդական շարժում» արտահայտությունն օգտագործում են ամենուր՝ ԱԺ-ում, Ազատության հրապարակում, ինչու չէ նաև ֆեյսբուքում (ներառյալ ֆեյքերը): Եռյակի հանրահավաքները համեմատել 88-ի համաժողովրդական շարժումների հետ, դա նույնն է, ինչ Արթուր Աբրահամի և Էդիսոն Միրանդայի մենամարտը թաղային ռազբորկաների հետ շփոթել:

Ինչու՞ եմ սա ասում: Ֆեյսբուքում ամենաշատ տարածված ռեսուրսը «Գագիկը չի, Ռուբիկն ա» հոլովակն էր: Իսկ մի՞թե համաժողովրդական շարժման շրջանակներում հասարակության արձագանքն այդքան թույլ է լինում: Բացատրեք խնդրեմ, միգուցե համաժողովրդական շարժումը 88-ից հետո այլ սահմանու՞մ ունի, հնարավոր է՝ ես տեղյակ չեմ: