Իրավունք չունենք երկիրը տանենք ցնցումների. ՀՀԿ-ն պատրաստ է եռյակի հետ քննարկումների


10:15 , 7 նոյեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

«ՀՀԿ-ն նման առաջարկների և խնդիրների հետ կապված՝ միշտ պատրաստ է եղել: Դա փաստում է մեր անցած ճանապարհն ու կենսագրությունը»,- ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Եռյակի հետ բանակցությունների հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հովհաննես Սահակյանն ասաց. «Ցանկացած ժամանակ ցանկացած մեկի հետ մենք պատրաստ ենք քննարկել, խոսել, եթե կա ողջամիտ առաջարկություն: Մեզ մոտ կարծրացած չի այն կարծրատիպը, որ մենք ամենալավը գիտենք, թե ինչպես կառավարել երկիրը: Միևնույն ժամանակ, մենք իրավունք չունենք երկիրը տանել ցնցումների և պահի ազդեցության տակ ցանկացած շեշտադրում ու հարցադրում դնենք քննարկման ու գնանք ընդառաջ»: