10:02 , 7 նոյեմբեր, 2014
Շարունակում եմ բյուջետային նորությունները:
2015 թվականին գիտության ֆինանսավորումը ավելանալու է ոչ թե պետության եկամուտների աճին համապատասխան` 4.3 %-ով, այլ կրկնակի ավել` կազմելով 14 մլրդ դրամ:
Ավելացել է բազային ֆինանսավորման ծավալը, որի շրջանակներում կֆինանսավորվեն 10 նոր ծրագիր:
Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ կտրամադրվեն, գիտության դոկտորներին` 50 000 դրամ, գիտության թեկնածուներին` 25 000 դրամ: