«Առավոտ». Հայաստանում իշխանության անընդհատ վերարտադրման պատճառները


08:36 , 7 նոյեմբեր, 2014

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Հայաստանում իշխանությունը անընդհատ վերարտադրվում է զանազան պատճառներով: Թվարկեմ մի քանիսը. 1/ չպատկերացնելով, թե ինչոպես է հնարավոր ապրել առանց պետական լծակների, իշխանավորները, 1995 թվականից սկսած, վերարտադրվելու համար միջոցների մեջ խտրականություն չեն դնում, 2/ երբ այդ վերարտադրությանը տարբեր ժաճանակներում մասնակցած քաղաքական ուժերը այսօր հանդես են գալիս դրա դեմ, դա չի ընկալվում գիտակից մարդկանց կողմից, 3/ Հայաստանի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր է օրինականության, այդ թվում նաև՝ ընտրությունների օրինականության հանդեպ, 4/ գերտերություններին պետք են կասկածներ հարուցող ընտրություններ, որպեսզի կարողանան ավելի հեշտ մանիպուլյացիայի ենթարկել իշխանություններին: Եվ այլն: Կարելի է երկար թվարկել:

Մի առանձնահատկություն կա, որը նույնպես կրկնվում է ավելի բան 20 տարվա ընթացքում. անընդհատ պահանջելով արտահերթ ընտրություններ՝ ընդդիմությունը չի կարողանում նորմալ նախապատրաստվել հերթական ընտրություններին: Գուցե ընդդիմադիրներին ասածս դոտ չգա, բայց դա դաժան ճշմարտություն է: Մեխանիզմը պարզ է. ռեսուրսներ, ուժեր, ժամանակ, խոսքեր են ծախսվում ընտրությունների, «միջակայքում», թեժ աշուններ և թեժ գարուններ են խոստացվում, արդյունքում գալիս են հերթական ընտրությունները, և իշխանությունը հայտնի մեթոդներով դարձյալ հասնում է հաջողության: Այդ ցիկլը, ի դեոպ, ավարտվում է արտագաղթի նոր ալիքով»,–գրում է թերթի խմբագիրը։