22:24 , 14 սեպտեմբեր, 2012Ինձ կսիրե՞ ս մյուս կյանքում,
Կհիշե՞ս ինձ տարիներ անց,
Կկարոտե՞ս օրերն անցած
Ու կփնտրե՞ս դու ինձ հեռվում:
Թե չհիշես,հոգ չէ,ոչինչ,
Արի նորից ծանոթանանք,
Ասում են,որ մյուս կյանքում
Մարդիկ հեշտ են իրար գտնում:
Չես կարոտի,դարձյալ ոչինչ,
Ես այնքան եմ կարոտել
Մեր երկուսի փոխարեն...
Թե չես փնտրի ես կփնտրեմ
Ու կգտնեմ սրտիդ կանչով:
Բայց ասա ինձ
Այնտեղ` հեռվում,մյուս կյանքում
Չե՞ս զլանա նորից սիրել
Բայց այս անգամ ինձ` ուրիշիս....
Գիտեմ,որ սիրելու ես մյուս կյանքում,
Բայց սիրելիս չմոռանաս,
Որ այն կյանքում
Ուրիշներն են միշտ հանդիպում
Հիշում,փնտրում ու կարոտում:
Ու չնայած ես այն կյանքում
Ուրիշին եմ սիրելու,
Դու խոստացիր,որ մյուս կյանքում
Դու հենց ինձ ես սիրելու...