06:10 , 7 նոյեմբեր, 2014
Operativ.am–ը գրում է.
Ֆիզիկական չափորոշիչներով, կատալեպսիան շատ նման է քնին. նվազում է տարբեր ազդակների հանդեպ զգայունությունը: Այս վիճակի համար ևս մի անուն են հնարել "ռետինե ճկունություն": Մարդը կարող է կարծես սառել մի դիրքով : Կարող է թվալ, որ բացարձակ հարմար չէ այդպես նստել, կանգնել կամ պառկել, սակայն կատալեպսիայի դեպքում մարդը դիսկոմֆորտ չի զգում: Ի՞նչ երևույթ է սա,ե՞րբ է առաջանում, ինչպե՞ս ընթանում.
Ե՞րբ և ու՞մ մոտ է հանդիպում
Այս վիճակը հաճախ դիտվում է շիզոֆրենիայով կամ այլ հոգեկան հիվանդություններով հիվանդների մոտ: Կատալեպսիա կարող է առաջանալ նաև հիպնոտիկ քնի ժամանակ:
Ինչպե՞ս է առաջանում
Միանշանակ պատասխան չկա. որոշ բժիշկներ այս երևույթի առաջացումը կապում են գլխուղեղի որոշակի կառույցների հետ: Մյուսները համոզված են, որ պատճառը հոգեբանական առանձնահատկություններն են, և այս յուրահատուկ քնի վիճակում հայտնվում են նրանք ում կամքը հեշտ է կոտրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ