06:10 , 7 նոյեմբեր, 2014
Մի քանի պարզ միջոց, որոնց շնորհիվ կլավացնեք Ձեր հիշողությունը։
1. Ամենագլխավոր միջոցը` առողջ քուն։
2. Հետևել ռեժիմին. ճիշտ ժամանակին քնել և օրվա մեջ մեկ ժամ հատկացնել զբոսանքին։
3. Պահել օրագիր կամ նշումների համար նախատեսված նոթատետր։ Այդ ժամանակ ամեն ինչ կհասցնեք և ոչինչ չեք մոռանա։
4. Սեփական անձի նկատմամբ հետևողականությունը։ Եթե դուք պլանավորել եք ինչ-որ գործ անել երկու ժամ, ապա անթույլատրելի է, եթե դուք դրանով զբաղվեք երեք կամ չորս ժամ։ Ժամանակի սղության պատճառով կարող եք ինչ-որ բան բաց թողնել։
5. Գեղարվեստական գրականության բարձրաձայն ընթերցումը։ Եթե որակյալ տեքստն ու գրողի հարուստ բառապաշարը Ձեզ վրա տպավորություն թողնեն, դա հնարավորություն կտա պատկերավոր հիշել դուր եկած հատվածը։ Դա վատ վարժանք չէ։
6. Հիշողությունը լավացնելու ևս մեկ միջոց է գրքից որևէ հատված անգիր սովորելը։ Այստեղ ավելի ճիշտ կլինի ընտրել մասնագիտական գրականությունը։
7. Գրել հոդվածներ, բանաստեղծություններ։ Երբ մենք գրում եք, մենք լարում ենք մեր հիշողությունը:
8. Նկարչությունը. այն լավ է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա։
9. Ճիշտ սննդակարգը. պարտադիր չէ թանկարժեք ընդեղեն, միսը, մրգերն ու հում բանջարեղենը, ինչպես նաև կակաոն նպաստում են հիշողության լավացմանը։
10. Մերսումն ու լողավազան այցելությունը Ձեզ կօգնեն հանել նյարդային և մտավոր լարվածությունը։