05:30 , 7 նոյեմբեր, 2014
Ֆրանիսայի Արրոմանշ լե Բենա քաղաքի ծովափում հայտնվել է 9000 մարդկային ուրվանկար։ Դրանք պատրաստվել են նկարիչ Էնդի Մոսսի, Ջեյմ Ուորդլիի և մի շարք կամավորների կողմից։
«The Fallen» անունով նախագիծը նվիրված է Խաղաղության օրվան և խորհրդանշում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի զոհերին։ Նախագծի նպատակն է հիշեցնել 1944 թ.–ի հունիսի 6–ի ողբերգական դեպքերի մասին, երբ Լա Մանշով Անգլիայից Նորմանդիա անցնելիս զոհվեց ավելի քան 1000 զինվոր։
Ստեղծագործություններն այդպես կմնան մինչև առաջին մակընթացությունը։





