Դուրս է եկել «Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը


03:46 , 7 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

 

Դուրս է եկել «Մատանիների տիրակալը» ասքին նախորդած իրադարձությունների մասին Փիթեր Ջեքսոնի եռապատումի վերջին մասի՝ «Հոբիթ. Հինգ զորքերի ճակատամարտը» ֆիլմի նոր և վերջնական թրեյլերը։

2,5 րոպեանոց հոլովակում բացահայտվում են «Հինգ զորքերի ճակատամարտերի» բոլոր հիմնական կոնֆլիկտային գծերը. թզուկները՝ բարի ոգիների դեմ, Գենդալֆը՝ Սաուրոնի, թզուկները բարի ոգիների հետ՝ օրկերի դեմ և այլն։

Ընդհանուր առմամբ հոլովակը երկրպագուներին հույս է ներշնչում, որ Փիթեր Ջեքսոնը կկարողանա արժանիորեն ավարտել իր վեցերորդ ֆիլմը բրիտանացի գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքիենի ֆանտաստիկ տիեզերքի մասին։