Շների հետ զբոսնող իրանցիներին կարող են պատժել մտրակի հարվածներով


02:00 , 7 նոյեմբեր, 2014

Araratnews.am—ը գրում է.

1018704018

Իրանական իշխանությունները մշակել են մի օրինագիծ, որով երկրի բնակիչներին արգելվում է պահել, վաճառել շները ու կապիկներ, ինչպես նաև զբոսնել նրանց հետ: Փաստաթղթում նման արարքի համար նախատեսված է մտրակի 74 հարված կամ առանձնապես խոշոր տուգանք: Այս մասին հաղորդում է Իրանի դիմադրության ազգային խորհրդի կայքը:

«Յուրաքանչյուրին, ով կզբոսնի մարդկանց, հատկապես՝ կանանց ու երեխաների առողջությանն ու հանգստությանը սպառնացող շների ու կապիկների հետ, ինչպես նաև նրանց կվաճառի կամ իր կպահի տանը, կտուգանվի մինչև 3000 դոլարով կամ մտրակի 74 հարվածով: Կենդանին կառգրավվի», – նշվում է տարածված հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ