20 մլրդ դրամ փոխանցվում է ռուսական զորքերին


01:44 , 7 նոյեմբեր, 2014

Ներկա քաղաքական իրավիճակից ելնելով ակամաjից գալիս ես մի եզրակացության, որ այսօր կառավարության նիստի ժամանակ կայացվել է մի այնպիսի որոշում, որը չի տեղավորվում ոչ մի ռամկաների մեջ: Խոսքը մի ահռելի գումարի, իսկ ավելի կոնկրետ՝ 20 մլրդ դրամի մասին է, որը փոխանցվում է ռուսական զորքերին ու թե ինչու՝ ոչ ոք չի կարողանում պատասխանել: 1-in.am հարցերին սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանում է, թե ազգային անվտանգության խնդիրներ են ու պետք է լուծվեն, իսկ այն հարցին, թե հղի կանանց հարցը անվտանգության խնդիր չէ՞, նախարարը պատասխանեց, թե բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի: Համաձայն 2015թ բյուջեի նախագծի, ինչպես նշեց Արտեմ Ասատրյանը, սոցիալական ծրագրերին հատկացվում ա երկրի բյուջեի 29%-ը, որն իր հերթին կազմում է մոտավորապես 385 մլրդ դրամ: Պարոն նախարար, կոչ եմ անում Ձեզ, լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ զրուցելիս կոռեկտության սահմանը մի անցեք, քանի որ հարիր չէ Ձեզ: