Անառողջ սննդի կիրառման հետևանքները մարդու հետ մնում են ցմահ


00:55 , 7 նոյեմբեր, 2014

food1in.am-ը գրում է․

Անառողջ սննդի օգտագործման հետևանքները կարող են ցմահ լինել, ընդ որում իրավիճակը չի կարող ուղղել նույնիսկ դիետան՝ պնդում են հոլանդացի գիտնականները:

Գիտնականները ենթադրում են, որ ճարպերով, շաքարով ու աղերով լեցուն մթերքները փոխում են գեների աշխատանքի սկզբունքը և եթե անգամ փոխարինեն դրանք ձկներով, մրգերով ու բանջարեղենով, ապա մարդ չի կարող ժամանակը հետ տալ՝ գրում է Mail Online-ը:

Մկների վրա հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ սնունդ օգտագործող կենդանիները նախկինի նման մեծ վտանգի առաջ են կանգանած արյունատար անոթների քարացման համար, քանի որ գեների գործունեությունը արդեն անվերադարձ փոփոխվել է:

Անառողջ սննդակարգի վնասների մասին բուժաշխատակիցները տեղեկացնում են ամեն օր, նամանավանդ այն բանից հետո, երբ Ավստրալիայի գիտնականներն ապացուցեցին, որ արագ սնունդը բթացնում է ուղեղը: