Նռան հյութը մաշկին հաղորդում է փայլ և երիտասարդություն


00:28 , 7 նոյեմբեր, 2014

Ladynews.am-ը գրում է․

Գիտեք արդյոք, որ նռան հյութն արժեքավոր կոսմետիկ բաղադրիչ է, որը մաշկին հաղորդում է փայլ և նվիրում երիտասարդություն` զերծ կնճիռներից ու պիգմենտային կետերից:

Նուռն առողջության և գեղեցկության համար շատ օգտակար միրգ է: Այժմ, երբ նռան շրջանն է, առաջարկում ենք ավելի մոտիկից ծանոթանալ դրա հատկությունների հետ և բացահայտել այդ մրգի հիման վրա ստեղծված լավագույն կոսմետիկ միջոցներին:

Նռան կորիզները, որոնք թաքնված են հյութեղ պարկիկների մեջ, հարուստ են ֆրուկտոզի, կիտրոնի և խնձորի թթուներով, ինչպես նաև C վիտամինով ու գլյուկոզայով: Պատահական չէ, որ դեռևս լեգենդար Կլեոպատրա թագուհին նռան կորիզներն օգտագործում էր մաշկի խնամքի իր արարողակարգում: Քչերը գիտեն, որ մեկ նռան մեջ պարունակվում է C վիտամինի օրական չափաժին. համարձակորեն կերեք այդ հյութեղ միրգը, և վստահ եղեք, որ այս աշնանան ու ձմռանը չեք հիվանդանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ