ԴԱԻՇ-ի գրոհայինները Քոբանիում քիմիական զենք են կիրառել. ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ


00:02 , 7 նոյեմբեր, 2014

47rs131112a5521in.am-ը գրում է․

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԴԱԻՇ) խմբավորման գրոհայինները քիմիական մարտալիցքով ռումբերով գնդակոծել են Քոբանի (Այն-էլ-Արաբ) քաղաքը, որը պաշտպանում են քուրդ կամավորները։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին։ Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ինքը խնդրել է ՄԱԿ-ին ուշադրություն դարձնել իսլամիստների կողմից թունավոր նյութերի կիրառման դեպքերին։

«Վերջին անգամ ԴԱԻՇ-ը քիմիական զենք է կիրառել սիրական Այն-էլ-Արաբ քաղաքի դեմ։ ԴԱԻՇ-ը քաղաքը հրետանային գնդակոծություն էր ենթարկում հրկիզվող քիմիական նյութերով լցված ռումբերի կիրառմամբ, ինչը հանգեցրեց զոհերի բնակիչների շրջանում»,- ասել է դիվանագետը։ Նա նշել է, որ այդ մասին արդեն Սիրիայի կառավարության անունից նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդի հանձնաժողովին, որն զբաղվում է միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ինչպես նաև դրա տեղափոխման հարցերով։