Դոնեցկում անչափահասի մահը չպետք է անպատիժ մնա. Սերգեյ Նարիշկին


23:41 , 6 նոյեմբեր, 2014

Operativ.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նաիշկինը հանդես է եկել հայտրարությամբ, որի համաձայն՝ Դոնեցկում  անչափահասի մահվան փաստը չպետք է անպատիժ մնա: Գրում է Russian.rt.com-ը: 

«Մինսկյան պայմանավորվածությունները թեև նպաստել են Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանը, սակայն ցավոք սրտի, դրանք շատ դեպքերում չեն իրագործվում և որ ամենակարևորն է արդյունքում տուժում է խաղաղ բնակչությունը», - համապատասխան հայտարարությամբ Նարիշկինը հանդես է եկել ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում: 

Նարիշկինն ընդգծել է, որ նախօրեին Դոնեցկը հերթական անգամ ռմբակոծման է ենթարկվել պաշտոնական Կիևին ենթարկվող զինված կազմավորումների կողմից: