23:27 , 6 նոյեմբեր, 2014
Aravot.am-ը գրում է․
«Առաջին օրվանից էլ Հակոբն ասել է, որ իրեն կտտանքների են ենթարկել, փաստորեն, դա նկարել են հեռախոսով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող, այնուհետև երրորդ երկրից Հայաստան վերադարձած, ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարութ Ինջիղուլյանը: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որում նշված է, որ առկա է տեսագրություն, որն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները:
Ինջիղուլյանի եղբայրը նշեց, թե Հակոբը պատմել է, որ իրեն ծեծել են ու նկարել, բայց չէին մտածում, որ կբացահայտվի: Մեր հարցին` ի՞նչ է պատմում Հակոբը, որտե՞ղ են իրեն ծեծել, ովքե՞ր , ինչի՞ համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ