22:14 , 6 նոյեմբեր, 2014
Replik.am-ը գրում է.
ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին նշել է, որ Միացյալ Նահանգներում անհանգստացած են Վրաստանի կառավարությունում տիրող իրավիճակի պատճառով:
Բարձր գնահատելով պաշտոնից հեռացած նախարարների արժանիքները Վրաստանի առաջ և վրաց-ամերիկյան հարաբերություններում` ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը կոչ է արել կողմերին գործել երկրում ժողովրդավարության և կայունություն ապահովելու երկրի կայունության և ժողովրդավարության շահերից ելնելով:
Պետդեպի կարծիքով, Վրաստանի հետաքրքրություններից է բխում ցուցաբերել կայունություն, միասնություն, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի գերակայություն: Դա հատկապես կարևոր է տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակի և ներքին տնտեսական խնդիրների ֆոնի վրա: