Ռուս գիտնականների առաջարկը` հօգուտ սև ցուցակում հայտնվածների


21:51 , 6 նոյեմբեր, 2014

Ռուս գիտնականների առաջարկը` հօգուտ սև ցուցակում հայտնվածներիArmnewsTV.am-ը գրում է.

Միգրացիոն կամուրջները չայրել, չթուլացնել: Եվրասիական տարածքում` միայն ամրացնել: Թե ինչպես` կհուշեն նաև գիտնականները: 6 երկրների ներկայացուցիչներով դրա համար են կլոր սեղանի շուրջ նստել: Օրակարգի հրատապ հարցը չի փոխվել: Սև ցուցակ` Ռուսաստան մուտքի արգելք: Սերգեյ Ռյազանցևի առաջարկն իր երկրում միգրացիոն քաղաքականություն մշակողներին հայտնի է: Գիտնականը պնդում է` միգրանտներին տարբերակել է պետք: Եթե վարքով-թղթով անօրինականություն չկա, ընթացակարգերն էլ պետք է պարզ լինեն: Ռուս գիտնականը լավ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում «Սև ցուցակ» կոչվածը: Ռյազանցևին դեպքեր են հայտնի, երբ մարդուն արգելվել է Ռուսաստան մտնել ոչ թե իր մեղքով, այլ բյուրոկրատական քաշքշուկի, սխալի պատճառով: Իր մոտեցումը հայտնող գիտնականը նաև գիտի` միգրացիոն մեխանիզմը շատ բարդ է, մեկ օրում կամ ամսում այն չես փոխի: ՀԱՊԿ ներկայացուցիչը Եվրասիայի տեղեկատվական անվտանգության վրա է շեշտը դնում: Իգոր Պանարինը ՀԱՊԿ վերլուծական խմբի ղեկավարն է և կետ առ կետ գիտի որտեղ են ռիսկերը, որտեղ` սպառնալիքները: Տեղեկատվական պատերազմներից հետո` սահուն անցում գունավոր հեղափոխություններին` մեկը մյուսի հետ ուղիղ կապ ունի:

ՀԱՊԿ ներկայացուցիչը հիշեցնում է, թե ինչպես սկսվեց առաջին գունավոր հեղափոխությունը` սկսվեց Ֆեյսբուքից, Թունիսում: Ուկրաինայում էլ հենց սոցցանցն են դարձրել հակակառավարական կոչերի հարթակ:

Տեսանյութը՝ այստեղ