«Ես հարցազրույց չեմ տվել». Շառլ Ազնավուր


21:01 , 6 նոյեմբեր, 2014

«Ես հարցազրույց չեմ տվել». Շառլ Ազնավուր Life.panorama.am-ը գրում է․

«Ես Posta  թերթին հարցազրույց չեմ տվել: Ես վիրավորված այս նողկալի շահարկումից»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է շանսոնե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Հիշեցնենք, որ թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հարցազրույց էր հրապարակվել Ազնավուրի հետ, որում նա, իբր, մի շարք հայտարարել էր, թե  «չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը»: Ի սկզբանե պարզ էր, որ հիշատակված մտացածին հարցազրույցը թուրքական քարոզչության հերթական էժանագին դրսևորումներից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ