Տիգրան Սարգսյանի կուտակած պարտքերի հետևանքները


20:20 , 6 նոյեմբեր, 2014

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում, երբ իշխանություններն անուշ-անուշ պարտք էին կուտակում, Տ.Սարգսյանը չէր էլ անհանգստանում, որ ՀՀ արտաքին պարտքի չափը գնալով մեծանում է: Հիմա այդ պարտքն ուզում են սպասարկել առևտրականներից, հղի մայրերից անուղղակի ձևով շորթումներ կատարելու, (օրենսդրական տարբեր փոփոխություններ իրականացնելու անվան տակ) աշխատողների քսակը դատարկելու, մարդկանց հագից անգամ շապիկները հանելու, կենսաթոշակները չբարձրացնելու միջոցով: