Առանց ձեռքերի ու ոտքի թաթի լույս աշխարհ եկած երեխային այցելել և օգնություն են տարել մի խումբ հոգատար մայրեր


19:58 , 6 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

«Մալաթիա-Սեբաստիա» բժշկական կենտրոնումառանց ձեռքերի ու ոտքի թաթի լույս աշխարհ եկածերեխային մի խումբ հոգատար մայրեր մոտ մեկ ժամ առաջ այցելել են և իրենց հետ տարել օգնություն` շորեր, տակդիրներ, ծծակ, մանկական կեր և այլ պարագաներ:

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում մեծ արձագանք է ստացել այս դեպքը և մտահոգվող շատ մարդիկ ցանկություն են ցուցաբերել օգնել երեխային: Հիշեցնենք, որ երեխայի ծնողները հրաժարվել են նրանից:

Երեխային այցելած մայրերից մեկը նշեց, որ երեխայի վիճակը լավ է, նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, նրան լավ են վերաբերվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ