19:38 , 6 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Ամերիկյան Wall Street Journal պարբերականը անդրադարձ է կատարել Վրաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին` նշելով, որ եվրոպական կողմնորոշմամբ նախարարների հրաժարականը Վրաստանը հասցրել է քաղաքական ճգնաժամի, ինչն էլ հարուցել է եվրոպացի պաշտոնյաների անհանգստությունը:
Պարբերականի դիտարկմամբ` եվրոպացի պաշտոնյաների գլխավոր մտահոգությունը նրանում է, որ վրացական կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները կարող են լրջագույն վտանգի տակ դնել Վրաստանի` եվրոպական քաղաքական կուրսը և փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ Ռուսաստանի:
«Սա իսկապես անհանգստացնող է, որքանով հրաժարական ներկայացրած պաշտոնյաները համարվում էին եվրոպական ինտեգրացիայի քաղաքական կուրսի ջատագովները: Վճռական պահ է բոլորիս համար, և ես լիահույս եմ, որ ներքաղաքական այս բախումները չեն խոչընդոտի Վրաստանին անել այն, ինչ նա պետք է հիմա անի` կիրարկել ասոցացման համաձայնագիրն ու բարեփոխումները»,- Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ