Վալերի Բուայեն Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացրել


19:26 , 6 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի խորհրդարանի՝ Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:

Համաձայն նոր օրինագծի՝ Ցեղասպանության ժխտման համար 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո պատժաչափ է սահմանվելու:

Թուրքական կայքը տեղեկացնում է, որ մոտ 80 հազար հայ բնակչություն ունեցող Մարսելից ընտրված Բուայեն 23 պատգամավորի ստորագրությամբ օրինագիծը նոյեմբերի 4-ին հանձնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ղեկավարությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ