Ցեղասպանության ժխտման համար սպասվելու է 5 տարվա ազատազրկում և 45000 եվրո տուգանք


19:08 , 6 նոյեմբեր, 2014

Վալերի Բուայեն «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նոր օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի Ազգային ժողովին: Ըստ նոր օրինագծի՝ Ցեղասպանության ժխտման համար սպասվելու է 5 տարվա ազատազրկում և 45000 եվրո տուգանք պատժաչափ: Վ. Բուայեն նշել է, որ նոր նախագիծն ուղարկել է բոլոր կուսակցություններին, և արդեն 40-ից ավելի պատգամավորներ իրենց ստորագրությամբ հավանություն են տվել: Բուայեն խոսել է նաև Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ազգային փոքրամասնությունների և քրիստոնյաների դեմ իրականացվող ցեղասպանությունների մասին: Նրա կարծիքով՝ այսօր նման դեպքերի զարգացում չէր լինի, եթե ցեղասպանությունների ժխտման դեմ լիներ մի ազդեցիկ օրինագիծ:

հ.գ. Հուսանք՝ այս օրինագիծը չի արժանանա նախորդ օրինագծի բախտին: