18:36 , 6 նոյեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Տոնային քսուքները յուրաքանչյուր կնոջ դիմահարդարման պարագաների կարևորագույն բաղկացուցիչն է և ֆոտոշոփը։ Ինչպես ճիշտ ֆոտոշոփը, այնպես էլ տոնային քսուքի ճիշտ ընտրությունը կարող է ծածկել դեմքի կարմրությունը, անհարթությունները, միգմենտացիան և պզուկները։
Սակայն տխուր իրականությունն այն է, որ կանայք հաճախ օգտագործում են տոնային քսուքի սխալ երանգներ։
«Մարդիկ երբեք չպետք է զգան, որ դուք կրում եք տոնային քսուք»,-ասում է Sonia Kashuk-ի հիմնադիր և դիմահարդար Սոնիա Կաշուկը։
«Այն պետք է միախանվի մաշկի հետ, բնական տեսք ունենա և ապահովի լավագույն տեսքը։ Եթե լինի տոնային քսուքի ճիշտ երանգի ընտրություն, ապա արդյուքը կլինի կատարյալ»,-ասում էՍոնիա Կաշուկը և ներկայացնում տոնային քսուքի ճիշտ երանգի ընտրության համար 4 խորհուրդ։
1․Եթե կասկածում եք, ապա ընտրեք մուգ երանգը:
Մարդիկ միշտ հակված են ընտրել բաց երանգը, սակայն ավելի ճիշտ է մաշկի գույնից մի փոքր տաք, մուգ երանգի ընտրությունը։ Եթե տատանվում եք 2 գույների ընտրության միջև, ապա ընտրեք առավել մուգ երանգը, քանի որ բաց գույնը գրեթե միշտ ստեղծում է արհեստական տեսք։
2․Երբեք մի փորձարկեք տոնային քսուքի գույնը ձեռքի վրա:
Ձեռքի վրա փորձարկումը չի կարող տալ ճշգրիտ պատկեր, քանի որ ձեռքի և դեմքի մաշկի գույնը միևնույնը չէ։ Ձեռքի մաշկը սովորաբար ավելի մուգ է լինում։ Ձեռքի մաշկի փոխարեն քսուկը կարելի է փորձարկել ծնոտի երկայնքով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ