«Կապիկների մոլորակ. հեղափոխություն» ֆիլմում մարմնավորած դերի համար Հայազգի դերասանը հնարավոր է՝ «Օսկարի» առաջադրվի


17:32 , 6 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը, հայազգի դերասան Էնդի Սերկիսը 20th Century Fox-ի կողմից  «Կապիկների մոլորակ. հեղափոխություն» ֆիլմում իր մարմնավորած կերպարի համար, ամենայն հավանականությամբ, «Օսկարի» կառաջադրվի երկրորդ պլանի դերասան անվանակարգում: Նշվում է նաև, որ իրաքահայ հոր և բրիտանուհու մոր որդի Սերկիսը պետք է առաջադրվեր լավագույն դերասան անվանակարգում, սակայն որոշումն ավելի ուշ փոխվել է: