Ավելի անկեղծ աղոթք ես չեմ տեսել


17:25 , 6 նոյեմբեր, 2014

Տաքսիներից հաճախ չեմ օգտվում, բայց մի երկու օր առաջ, անցնելով Կոնդի Սուրբ Հովհաննեսի կողքով, տաքսու վարորդը դանդաղեցրեց մեքենայի ընքացքը, երեք անգամ խաչակնքեց ու խոնարհվեց... Թվաց` եզակի պատահականություն էր: Բայց այսօր մեկ այլ տաքսու վարորդ նույնը կրկնեց... Ավելի անկեղծ աղոթք ես չեմ տեսել...