Առողջ սնունդ. ինչպես կազմակերպել սննդակարգը գրասենյակային աշխատանքի պայմաններում


17:11 , 6 նոյեմբեր, 2014

Թարմ մրգերն ու բանջարեղենը, ապուրներն ու շիլաները շատ օգտակար են, բայց դրանք հաճախ անհասանելի են նրանց համար, ովքեր ամբողջ օրն աշխատում են գրասենյակում: LN-ը կներկայացնի, թե ինչպես կարելի է ճիշտ կազմակերպել գրասենյակային սննդակարգը:

Ճիտ սնվելու կանոններից մեկը հաճախ ուտելն է և օրվա նույն ժամին: Բայց արի ու տես, որ քո գրաֆիկը թույլ չի տալիս ամեն օր այդ ժամին դադար վերցնել: Որպեսզի հասցնես պատրաստել և ուտել նախաճաշդ, պետք է արթնանալ մի փոքր շուտ, իսկ հետևաբար պետք է պառկել քնելու նույնպես մի փոքր շուտ: Թող նախաճաշը ևս խթան լինի քեզ համար՝ գիշերը շուտ քնելու:

Կազմում ենք շաբաթվա սննդակարգի ցուցակը:

Նախաճաշից մինչև ճաշը բավականին մեծ ժամանակ է անցնում, իսկ երկար ժամանակ օրգանիզմը քաղցած թողնել չի կարելի: Դա վնասակար է նյութափոխանակության և ստամոքսի համար: Խորհուրդ ենք տալիս որևէ պատառ, մի փոքրիկ բան թեյի հետ ուտել, որը դու հաստատ կոլեգաների հետ խմելու ես այդ ժամանակամիջոցում:

Ժամը 16:00-ի շրջանում աշխատունակությունը կտրուկ ընկնում է: Լավ կանեք որևէ թխվածքաբլիթ, քաղցր մի բան ուտել:

«Ընթրել պետք է 18:00-ից ոչ ուշ» ֆիզիոլոգիայի տեսանկյունից սա շատ սխալ մոտեցում է: Հանգիստ կարող եք ուտել անգամ 21:00-ից հետո, եթե ուշ եք վերադառնում աշխատանքից. կարևորը՝ դադարեք ուտել քնելուց 3 ժամ առաջ: