16:54 , 6 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Ալեքսեյ Գուդինին՝ Լյոխա Իրկուտսկի մականունով, գրում է lenta.ru-ն։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ 40-ամյա «օրենքով գողը» փորձել է Թուրքիա մեկնել կեղծ անձնագրով։
Կրկնահանցագործի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար։
Ներկայում իրավապահներն աշխատում են ստուգել Գուդինի ներգրավվածությունը Ռուսաստանի տարածքում այլ հանցագործությունների մեջ։
Նա մտնում է «եղբայրական» հանցախմբի մեջ, որը հայտնի է կատարված հանցագործությունների առանձնակի դաժանությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ