Թրաֆիքինգի դեմ պայքարում ունեցած առաջընթացով Հայաստանը հետխորհրդային տարածքում առաջատարն է


16:18 , 6 նոյեմբեր, 2014

Թրաֆիքինգի դեմ պայքարում ունեցած առաջընթացով Հայաստանը հետխորհրդային տարածքում առաջատարն էPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցում արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը երկրների տեղաբաշխման առաջին խմբում է, որտեղ ընդգրկված են լավագույն ցուցանիշ ցուցաբերած երկրները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Նրա խոսքով, հետխորհրդային տարածքի երկրներից միայն Հայաստան է ընդգրկված այդ խմբում:

Ըստ ոստիկանության գնդապետի, այս ցուցանիշը վկայում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ