16:12 , 6 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ հանրությանն ավելի շատ հայտնի որպես «ՀՀԿ տատիկին» ոչ ոք բերման չի ենթարկել, նա պարզապես հրավիրվել է Ոստիկանություն՝ պարզաբանումներ տալու այսօր առավոտյան Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ «հանգամանքները պարզվում են» և այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ իշխող կուսակցությանը, ՀՀ վարչապետին ու ՀՀ նախագահին պաշտպանող տատիկին հրելու գործով նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ