Ինչպես մաքրել բնակարանը բացասական էներգիայից


14:57 , 6 նոյեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

Բնակարանը մաքրելն, իհարկե, նորմ է: Բայց ավելի հաճախ մաքրելու կարիք ունեն ուրիշից գնված հին բնակարանները, մանավանդ, եթե այնտեղ ապրել կամ դեռ շարունակում են ապրել թմրամոլներ կամ հոգեկան շեղում ունեցող մարդիկ: Հաճախակի մաքրելու կարիք ունեն հատկապես այն բնակարանները, որտեղ մարդիկ են մահացել:

Մաքուր վայրում մարդը ներդաշնակություն է գտնում, բարձրանում է դիմադրողականությունը, անհետանում են անքննությունն ու անհանգստությունը: Գրասենյակներում, առևտրի կետերում մաքրությունն օգնում է կատարել լավ առևտուր, նպաստում է բիզնեսի բարգավաճմանը:

Ահա և ծիսակարգը, որը կօգնի ձեզ մաքրել տարածքները բացասական էներգիայից:

1. Հաշվեք տան, ամառանոցի, գրասենյակի, փակ պատշգամբի բոլոր անկյունները: Չմոռանանք նաև լոգարանն ու զուգարանը: Եթե կասկածում եք` տան այդ հատվածը անկյունային է, թե ոչ, մեկ անգամ էլ հաշվեք անկյունները:

2. Եկեղեցուց գնեք խունկ և այնքան մոմ, որքան անկյուն եք հաշվել:

3. Թաց շորով մաքրեք ողջ տարածքը, ազատվեք անպետք իրերից:

4. Փակեք պատուհանները և ծխացող խունկ դրեք տան բոլոր անկյուններում: Խնկով տունը մաքրելու, օծելու արարողությունը հաճախ կրկնեք:

5. Հետո օդափոխեք տունը:

6. Երբ խնկի ողջ ծուխը տնից դուրս գա, տան բոլոր անկյուններում մոմեր տեղադրեք: Եթե անկյունում կահույք կա և հարմար չէ մոմ դնելու համար, ընտրեք դիմացի ամենահարմար կետն ու մոմն այնտեղ դրեք:

7. Փակեք բոլոր պատուհանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ