14:09 , 6 նոյեմբեր, 2014
Թուրք երաժիշտ Գորկեմ Սենը երաժշտական նոր գործիք է ստեղծել, որից գիտաֆանտաստիկ ռետրո ֆիլմերի սանուդթրեքի երաժշտության ձայն է հնչում՝ չնայած այն փաստին, որ գործիքը բացառապես ակուստիկ է, ու այն նվագելու համար էլեկտրականություն չի օգտագործվում։ Երաժշտական այս նոր գործիքը յաբահար է կոչվում, ու այն նվագում են տարբեր եղանակներով՝ օգտագործելով թակեր ու աղեղ։ Այն կազմված է երկար լարերից ու երկու թմբուկանման կլոր թաղանթներց։