Ինչպես տնային պայմաններում մազերի լամինացիա անել և երկար ժամանակ հարթ մազեր ունենալ


12:44 , 6 նոյեմբեր, 2014

Մեզ հարկավոր է

ժելատին- 1 ճաշի գդալ

տաք ջուր - 3ճաշի գդալ

մազերի համար նախատեսված բալզամ - 1/2 ճաշի գդալ

Ինչպես օգտագործել

1. Խառնեք ժելատինը և տաք ջուրը

2. Մինչև  այդ զանգվածը կսառի, լվացեք մազերը, լամինացիայից առաջ մազերը պետք է  մաքուր լինեն

3. Ժելատինի ու ջրի արդեն համասեռ զանգվածին բալզամ ավելացրեք, բայց շատ քիչ

4. Այս ամենը քսեք մազերին` հավասարապես տարածելով ողջ երկայնքով, դրեք գլխարկ և սպասեք 40 րոպե

5. Լվացեք մազերն առանց շամպունի